Foto

Երևանում 23-ամյա վարորդը BMW-ով մխրճվել է կանգառի մեջ, կան վիրավորներ

Այսօր՝ օգոստոսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։25-ի սահմաններում Երևանի բնակիչ 23-ամյա Հարություն Ղ․-ին իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Աթենքի փողոցում՝ Բրազիլիայի հրապարակում, բախվել է տրանսպորտի համար տեղադրված կանգառին, ապա երկաթե էլեկտրասյանը։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Հարություն Ղ․-ն ու 1 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել 2 երիտասարդ տղաներ և, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբարել։

Դեպքի վայր են ժամանել պարեկները: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավոր ուղևորի ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել  է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարները կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում: