Foto

Այգեպատ-Քաղցրաշեն գյուղերի խաչմերուկում բախվել են BMW-ն ու Opel-ը․ կան վիրավորներ

Երեկ՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Այգեպատ-Քաղցրաշեն գյուղերի խաչմերուկում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 27-ամյա Սամվել Բ․-ի վարած «BMW» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 61-ամյա Վաչագան Գ․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել պարեկները:

Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։