Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 23-29-ը։
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
◾️ Կենտրոնում՝ հուլիսի 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին և 28-ին,
◾️ Նոր Նորքում՝ չի գերազանցել,
◾️ Արաբկիրում՝ չի գերազանցել,
◾️ Շենգավիթում՝ չի գերազանցել։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
◾️ Կենտրոնում՝ հուլիսի 25-ին, 26-ին, 27-ին, 28-ին և 29-ին,
◾️ Նոր Նորքում՝ ամբողջ շաբաթ,
◾️ Արաբկիրում՝ հուլիսի 26-ին և 29-ին,
◾️ Շենգավիթում՝ հուլիսի 27-ին և 29-ին։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։