• +374(060)744474
  • [email protected]
  • AM | RU
Site Logo
Site Logo
Site Logo
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Foto

Պետբյուջե չի վճարվել ընդհանուր 2 միլիարդ 919 միլիոն դրամի հարկ. ՔՈԳՎ հերթական բացահայտումը




Քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ միմյանց փոխկապակցված սահմանափակ պատասխանատվությամբ երկու ընկերության իրավասու անձինք, առանց ապրանքի մատակարարման, դուրս են գրում հարկային կեղծ հաշիվներ` օժանդակելով այլ ընկերությունների` խուսափելու հարկեր վճարելուց:

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից  հայտնում են, որ մասնավորապես պարզվել է, որ 2021-2022 թվականներին և այս տարի, չունենալով «Դիզելային վառելիք» ու «ԱԻ-95 պրեմիում բենզին» ապրանքատեսակների համապատասխան քանակների ձեռքբերումը հավաստող հարկային հաշիվներ, մի շարք ընկերությունների անվամբ հիշյալ իրավասու անձինք դուրս են գրել փաստացի ձեռքբերվածից մոտ յոթ միլիարդ դրամով ավելի մատակարարման հաշիվներ, ինչի հետևանքով իբրև գնորդ հանդիսացած ընկերությունները չեն վճարվել ավելի քան երկու միլիարդ 700 միլիոն դրամի հարկ:

Պարզվել է նաև, որ փոխկապակցված ընկերություններից մեկը 2023-25 թվականներին, չունենալով «Դիզելային վառելիքի» համապատասխան քանակի հարկային հաշիվներ և այս դեպքում նույնպես` առանց փաստացի մատակարարման, այլ ընկերությունների անվամբ դուրս է գրել ձեռքբերման քանակը մոտ 482 միլիոն դրամով գերազանցող կեղծ հարկային հաշիվներ: Այս մասով նույնպես չի վճարվել առանձնապես խոշոր չափերի` ավելի քան 183 միլիոն դրամի հարկ:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Քննչական կոմիտե: Նախաձեռնվել է քրեական վարույթ` առանց ապրանքների մատակարարման կեղծ փաստաթղթեր տրամադրելու, ծախսերի կամ եկամուտների վերաբերյալ կեղծ փաստաթղթեր կազմելու և ներկայացնելու, ինչպես նաև հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու հատկանիշներով:

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

‹ › ×

    ԼՐԱՀՈՍ


    Քաղցկեղի թոփ 3 մահացու տեսակները. նշվել է ամենավտանգավnր տեսակները


    Գերմանիայում երկաթուղային երթևեկությունը խափանվել է մալուխային թունելում բռնկված հրդեհի հետևանքով


    Պուտինը Հայ-Ռուսական համալսարանի գործունեության վերաբերյալ օրենք է ստորագրել


    ԼՂ-ում Այվազովսկու հուշարձանի ապամոնտաժումը ցավալի է և խորապես անընդունելի․ Շվիդկոյ


    Բջնիում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ վարորդն ու գյուղացիները մարել են կրակը


    Երևանում թիվ 2 երթուղին սպասարկող տրոլեյբուսը բախվել է լուսացույցի լարերին, ինչի հետևանքով այն ընկել է «Opel»-ի վրա


    Նախկին լրագրողի կողմից ղեկավարվող կառավարությունը «Առավոտ»-ին հանում է Մամուլի շենքից․ Աննա Իսրայելյան


    31-ամյա վարորդը «Lada»-ով Մյասնիկյան պողոտայում մխրճվել է կայանված «Howo» բեռնատարի հետնամասի մեջ. կա 5 վիրшվոր


    Այգու զննությամբ հայտնաբերվել է կանեփի 532 թուփ․ Լոռու քրեական ոստիկանների բացահայտումը


    Բաբկեն Թունյանը Թուրքմենստանում կմասնակցի Դեպի ծով ելք չունեցող երկրների հարցերով ՄԱԿ համաժողովի

    © 2020 «vesti.am» կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս՝ հղումը կայքին պարտադիր է։Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ։ Հեռ. 060 74-44-74 E-mail: [email protected]