Foto

Իսրայելը ճնշում է գործադրել Ֆրանսիայի վրա, որ վերջինս հրաժարվի Պաղեստինի ճանաչումից

Իսրայելը փորձել է ճնշում գործադրել Ֆրանսիայի վրա, որ վերջինս հրաժարվի Պաղեստինի պետության ճանաչումից։

Իսրայելը սպառնացել է կրճատել հետախուզական տվյալների փոխանակումը և գուցե անեքսիայի ենթարկի Պաղեստինի տարածքի մի մասը, հաղորդել է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Հինգշաբթի օրը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ Փարիզը պաշտոնապես կճանաչի Պաղեստինի պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։

Ֆրանսիացի պաշտոնյաները նշել են, որ Իսրայելը ամիսներ շարունակ ճնշում է գործադրել Մակրոնի վրա՝ կանխելու ճանաչումը։

Իսրայելի կողմից Ֆրանսիային ուղղված նախազգուշացումները ներառել են հետախուզական տվյալների փոխանակման կրճատում և Փարիզի տարածաշրջանային նախաձեռնությունների խոչընդոտում, և նույնիսկ ակնարկներ են արվել Արևմտյան ափի մի մասի հնարավոր անեքսիայի մասին։

Ֆրանսիացի պաշտոնյաների խոսքով՝ Փարիզը որոշել է, որ Նեթանյահուն կգործի իր ձևով Արևմտյան ափի հարցում՝ անկախ նրանից, թե Ֆրանսիան ճանաչում է Պաղեստինը, թե ոչ։