Foto

ԱՄՆ-ն առևտրային համաձայնագրեր չի կնքի Թաիլանդի և Կամբոջայի հետ, քանի դեռ նրանց միջև զինված հակամարտությունը շարունակվում է․ Թրամփ

ԱՄՆ-ն առևտրային համաձայնագրեր չի կնքի Թաիլանդի և Կամբոջայի հետ, քանի դեռ նրանց միջև զինված հակամարտությունը շարունակվում է, հայտարարել է Թրամփը։

Թրամփն ասել է, որ խոսել է Կամբոջայի վարչապետի հետ Թաիլանդի հետ հակամարտության դադարեցման մասին։

«Այժմ զանգահարում եմ Թաիլանդի վարչապետի պաշտոնակատարին՝ նույն խնդրանքով՝ հրադադարի և ներկայումս մոլեգնող պատերազմի դադարեցման համար»,- գրել է նա Truth Social սոցցանցում։

Հեղինակ: Vahe Aghababyan