Foto

Եգիպտոսի նախագահը ողջունել է Պաղեստինը ճանաչելու Ֆրանսիայի մտադրությունը

Եգիպտոսի և Ֆրանսիայի նախագահներ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին և Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, քննարկել են Գազայի հատվածում տիրող իրավիճակը և հրադադարի հասնելու` Կահիրեի միջնորդական ջանքերը:

Երկուստեք ընդգծվել է անկլավի բնակիչներին համարժեք մարդասիրական օգնություն տրամադրելու անհրաժեշտությունը։

Աս-Սիսին ողջունել է Մակրոնի վերջին հայտարարությունը Պաղեստինի ՝պետությունը պաշտոնապես ճանաչելու Փարիզի մտադրության մասին: Նա նաև աջակցություն է հայտնել ՄԱԿ-ի միջազգային խորհրդաժողովի անցկացման նախաձեռնությանը, որը տեղի կունենա հուլիսի 28-30-ը Նյու Յորքում: