Foto

ՄԱԳԱՏԵ-ի տեսուչները Զապորոժիեի ԱԷԿ-ում և Էներգոդարում ստուգել են ԱԹՍ-ով գրnհների վայրերը

ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները Զապորոժիեի հրշեջ մասում և Էներգոդարում ստուգել են ԱԹՍ–ներով գրոհների վայրերը։ Այս մասին հայտնում է ԱԷԿ-ի մամուլի ծառայությունը։

«Այսօր Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանի աշխատակիցները Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) տեսուչներին ցույց են տվել երեկվա գրոհների վայրերը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ գործակալության ներկայացուցիչներին ցույց են տվել նաև Էներգոդար քաղաքի այն վայրը, որտեղ հարվածների հետևանքով խաղաղ բնակիչներ են մահացել։

Հիշեցնենք` հուլիսի 26-ին ուկրաինական դրոնը զինամթերք է նետել Զապորոժիեի ԱԷԿ-ի հրշեջ կայանի մոտակայքում գտնվող կայանատեղիում, հրդեհ է բռնկվել, վնասվել են մի քանի ավտոմեքենաներ, այրվել է նաև չոր բուսականությունը: Անձնակազմը չի տուժել։