Foto

Մերցը Մակրոնի և Սթարմերի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի ուղղությամբ քաղաքականությունը

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ, որի ընթացքում նրանք քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը և մերձավորարևելյան քաղաքականության ընթացքը։

«Հուլիսի 26-ի առավոտյան ես մանրամասն հեռախոսազրույց եմ ունեցել Ֆրանսիայի նախագահի և Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ, որի ընթացքում քննարկել ենք Մերձավոր Արևելքում մեր ընթացքը։

Էմանուել Մակրոնի և Քիր Սթարմերի հետ ձեռք է բերվել էական համաձայնություն։ Առաջիկա օրերին մենք հետագա քայլեր կձեռնարկենք շատ սերտ համակարգմամբ»,- Մերցի խոսքերն է մեջբերում Գերմանիայի կառավարության մամուլի ծառայությունը։