Foto

Ստացել է շուրջ 17,5 մլն դրամի փոխառություն, ունեցել մոտ 13 մլն դրամի եկամուտ, 75 մլն դրամով ձեռք բերել անհատական բնակելի տուն. ինչ է հայտարարագրել Արսեն Թորոսյանը

«Դատարանը 9 մլն դրամի կալանք է դրել ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանի հաշիվների վրա՝ Սամվել Կարապետյանի պահանջով:

Շարժական գույքից Թորոսյանն հայտարարագրել է 2022 թ-ի արտադրության TESLA մակնիշի ավտոմեքենան։ 
Տարեսկզբին նա հայտարարագրել է Տելեկոմ Արմենիա ԲԲԸ-ի 1 մլն 30 հազար դրամ , ինչպես նաև UniCredit Bank Austria AG –ի 49,500 եվրո արժողությամբ արժեղությամբ արժեթղթերը։ Տարեվերջին  Տելեկոմ Արմենիայի արժեթղթերը չեն եղել, իսկ UniCredit Bank Austria AG –ի արժեթղթերի արժեքը հասել է 50,500 եվրոյի։ 

Տարեվերջին հանձնված փոխառությունները հասել են 15 մլն 750 հազար և 1 մլն 750 հազար դրամի։ 

Թորոսյանը հայտարարագրել է 5 բանկային հաշիվ, որոնցից մեկին գումար տարեվերջին չի եղել, 2-րդին եղել 322.31 դրամ , 3-րդին՝ 450.14 եվրո, 4-րդին 46.77 դոլար և 5-րդին՝  593,593 դրամ։ , տարեվերջին նա նաև հայտարարագրել է 3 մլն դրամ կանխիկ գումար։ 
Թորոսյանի հաշվետու տարվա եկամուտները կազմել են  13 մլն 491 հազար դրամ, որոնցից  10 մլն 20 հազար դրանը եղել է ԱԺ-ից ստացված աշխատավարձը,  2 մլն 63 հազար դրամը Եկամտային հարկի վերադարձ գումարն է եղել, ևս 1 մլն 15 հազար դրամը ստացել է «Ամերիաբանկ»-ից  Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով ստացել է ևս  392,500
Տարեվերջին վարկերի մայր գումարը  կազմել է 15 մլն 470 հազար դրամ։ 

Թորոսյանը նաև հայտարարագրել է ՄԻԲՍ ՍՊԸ-ին ՀՀ առողջապահության նախարարության միջոցով փոխանցված 258 մլն 505 հազար դրամը, որը փոխանցվել է , որպես բժշկական ծառայություններ մատուցող կազմակերպություններում պետության կողմից երաշխավորված ծառայությունների մատուցում հրապարակային օֆերտայի հիման վրա: 
Նշենք, որ Թորոսյանի կինը՝ Վարդանուշ Թևանյանը ընկերության 10 տոկոսի բաժնետերն է 2022 թ-ից։