Foto

Շատ ուրախ 50-ամյակ է ստացվել․ «Հրապարակ»

«Հրապարակ» գրում է ․ ՔՊ-ական պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի քավորական ընտանիքի ներկայացուցիչ Վահե Ղալումյանը նախօրեին ճոխ ծնունդ է նշել Արարատի մարզի նորաբաց «Ադանա» ռեստորանում, որի դահլիճները նվազագույնը 800, իսկ առավելագույնը 1200 մարդ են տեղավորում եւ անհամեմատ ավելի մեծ են, քան ստանդարտ ռեստորանները։


Ղալումյանն իր 50-ամյակն է նշել, որին մասնակցել է ողջ ազգուտակը, մարզպետները, ՔՊ խմբակցությունից պատգամավորներ, նախկին ոստիկանապետ Վահե Ղազարյանը, Տավուշի ուժային կառույցի ներկայիս որոշ ղեկավարներ: Բայց Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը չեն մասնակցել։

Թեպետ մեզ ասացին, որ նախապես ծնունդի հյուրերին ասվել է, որ անձնագրերով ներկայանան, հավանաբար՝ ակնկալել են վարչապետի մասնակցությունը, եւ, դրանով պայմանավորված, հյուրերի ներկայությունն էլ, ավանդույթի պես, անձը հաստատող փաստաթղթով պետք է լիներ։

Բայց Փաշինյանը կնոջ հետ իր կարճատեւ հանգիստն է անցկացնում Հայաստանի հանգստյան տներում:

Փաշինյանի բացակայությունը չի խանգարել, որ Ղալումյանն ուրախ տարեդարձ նշի, երգել են հայկական էստրադայի հայտնի աստղեր, DJ Dark-ն է երաժշտական մասի պատասխանատուն եղել։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Հրապարակ»  թերթի՝ 23․ 07․ 25 թ համարում։