Foto

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախագահը իրավասու չէ գնահատել արբիտրաժի որոշմամբ ապահովման միջոցների կիրառելիության հարցը. հայտարարություն

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հանդես է եկել հայտարարությամբ.

«Մամուլում շրջանառվող տեղեկությունների կապակցությամբ հայտնում եմ, որ ՀՀ  հանրային  ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը իրավասու չէ գնահատել արբիտրաժային վեճի արդյունքում 2025 թվականի հուլիսի 22-ին ընդունված ակտով նախատեսված ապահովման միջոցների կիրառելիության հարցը, հաշվի առնելով, որ օտարերկրյա արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման կարգը սահմանված է ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով:

Ուստի, ՀՀ  հանրային  ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի որևէ վերաբերելի գործողություն, օրենքով սահմանված իր լիազորությունների շրջանակում, կարող է հետևել միայն նշված ակտի՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչման և կատարման ընթացակարգեր ապահովվելուց հետո»։

 

Աղբյուր՝ Փաստինֆո