«Կրասնոդարի» հայ կիսապաշտպան և ավագ Էդուարդ Սպերցյանը «РБ Спорт»-ի հետ հարցազրույցում, մեկնաբանելով Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջին տուրում «Պարի ՆՆ»-ի նկատմամբ տարած հաղթանակից հետո, կիսվել է Հայաստանի հավաքականի առաջիկա հանդիպումների վերաբերյալ իր սպասումներով։ Խոսքը աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլի հանդիպումների մասին է՝ Պորտուգալիայի և Իռլանդիայի հավաքականների դեմ։
Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 6-ին Երևանում կընդունի պորտուգալացիներին, իսկ սեպտեմբերի 9-ին՝ իռլանդացիներին։
– Ի տարբերություն Ռուսաստանի հավաքականից, Հայաստանի հավաքականը մասնակցում է պաշտոնական մրցաշարերի և սեպտեմբերին նախ հանդիպելու է Պորտուգալիային, այնուհետև՝ Իռլանդիային։ Ինչպե՞ս է թիմի տրամադրվածությունը այդ խաղերին։
– Հայաստանում չեն վախենում Պորտուգալիայի և Իռլանդիայի հավաքականներից։ Հայ ֆուտբոլիստները մինչև վերջ պայքարելու են առաջիկա խաղերում Երևանում։
– Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի հավաքականի հնարավորությունները՝ դուրս գալու աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ։
– Բարձր մակարդակի հավաքականների դեմ խաղերում միշտ չէ, որ հաջողվում է արդյունքի հասնել, բայց մենք տրամադրված ենք խաղալու և փորձելու ենք մեր ուժերը, – ասել է Սպերցյանը։
Աղբյուրը`ArmSport.am