Foto

Անակնկալ հյուրեր՝ Փաշինյանի քավորի ծնունդին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Արտաշատ քաղաքում ՔՊ վերնախավի մասնակցությամբ կայացած ծնունդին բավականին հետաքրքիր հյուրեր են եղել։


Մամուլը գրել էր, որ Արտաշատում գտնվող «Ադանա» ռեստորանում մեծ շուքով իր 50-ամյակն է նշել ՔՊ-ական պատգամավոր, Փաշինյանի հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ գտնվող Վահե Ղալումյանը։ «Ժողովուրդ» օրաթերթին ականատեսները պատմեցին, որ ծնունդին ներկա է եղել նաև ՀՀ նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը: Ներկա հյուրերը նկատել են, թե ինչպես են ՔՊ-ականները հատուկ մոտենում ու ողջագուրվում նախկին ոստիկանապետի հետ: Նկատելի է եղել նաև, որ Հովհաննիսյանի հետ գրկախառնվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարազատ եղբայրը։

Դատելով այն հանգամանքից, որ Հովհաննիսյանը չի մնացել ԱՄՆ-ում եւ ՔՊ-ականների հետ ծննդյան առիթին էլ ջերմ ընդունելության է արժանացել, պետք է ասել, որ չի բացառվում՝ ՀՀ նախկին ոստիկանապետին նոր պաշտոնի նշանակեն։

Ինչ պաշտոնի՝ բարդ է ասել, քանի որ «ազատ տեղեր» Փաշինյանի կառավարության ներսում հաճախ են մնում»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ   «Ժողովուրդ»  թերթի՝ 23․ 07․ 25 թ համարում։