Foto

Լոռու քրեական ոստիկանները բացահայտել են գիշերային ակումբի տարածքում կատարված սպանության փորձը

Հուլիսի 14-ի գիշերվա ժամը 3-ի սահմաններում Վանաձորի գիշերային ակումբում 32-ամյա տղամարդը, վիրավորական արտահայտություն հնչեցնելու համար, վեճի է բռնվել Գարգառ գյուղի 36-ամյա բնակչի հետ: Վեճը տեղափոխվել է ակումբի բակ, որտեղ հնչել են հայհոյանքներ, սկսվել է ծեծկռտուք, և այդ ժամանակ էլ 32-ամյա գարգառցին դանակով խփել է 36-ամյա վանաձորցի տղամարդուն:

Հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Այնուհետև գիշերային ակումբի մատուցողուհին տաքսի է կանչել, վիրավորին տարել Վանաձորի իր տուն և նրան ցույց տվել առաջին օգնություն: Եվ միայն քրեական ոստիկանների բացահայտումից հետո տուժածը մասնագիտական բուժօգնության է տեղափոխվել «Վանաձոր» բժշկական կենտրոն:

Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ սպանության փորձի հատկանիշներով, և հուլիսի 21-ին, Լոռու քրեական ոստիկանների միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում Գարգառ գյուղի բնակիչ 32-ամյա տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին ու տվել խոստովանական ցուցմունք:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: