Foto

Հայաստանը դարձել է Թուրքիայի վասալը․ Ստևան Գայիչ (տեսանյութ)

Եվրոպական ուսումնասիրությունների ինստիտուտի գիտաշխատող Ստևան ԳայիչըAlpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի՝ Բրյուսել կատարած այցը:

Փորձագետի խոսքով՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերի թուլացումը հայերի օգտին չէ։

«Հայաստանը դարձել է Թուրքիայի վասալը։ Փաշինյանն անում է այն, ինչ փորձել է անել Վուչիչը, այսինքն՝ կոտրել ժողովրդի ոգին, դիմադրության ոգին, դա հատկապես երևում է նրա լկտիությամբ, որն արտահայտվում է եկեղեցական վերնախավի ձերբակալություններով, իսկ դա արդեն հարված է հայերի սրբազան արժեքներին։ Վերջերս մենք դա տեսել ենք Ուկրաինայում։ Փաշինյանը հարվածել է հայ քրիստոնեության ինքնությանը, որպեսզի բացարձակապես կոտրի մարդկանց ոգին։

Հայերի օգտին չի խաղում նաև այն, որ Ռուսաստանը գրեթե դուրս է մնացել Հարավային Կովկասից, և վերջին բանը, որ մնացել է, այն էլ մենք դեռ չգիտենք, թե որքանով, ռուսական ռազմաբազան է։ Մակրոնը զբաղվելու է Ռուսաստանի հետ Հայաստանի կապը վերջնականապես խզելու հարցով։ Մյուսը, որը նրանց պետք չէ, Հայաստանի կապն է Իրանի հետ»,-ասել է Գայիչը։

Փորձագետի կարծիքով՝ Փաշինյանի նմանատիպ այցերը Եվրոպա հանգեցնում են Հայաստանի ինքնիշխանության կորստին։

«Այս այցը բազմաթիվ նմանատիպ այցերից և հանդիպումներից մեկն է, որոնք հանգեցնում են Հայաստանի՝ որպես պետության, ինքնիշխանության կորստին։ Ամբողջ հռետորաբանությունն այն մասին, որ Եվրամիության հետ ամեն ինչ լավ է լինելու, տրագիկոմիկ է հնչում։ Քանի որ Եվրամիությունը լիակատար քաոսի մեջ է և պատրաստվում է թեժ պատերազմի Ռուսաստանի հետ։ Այնպես որ, առանց մտահոգվելու նման այցերին պետք չէ նայել։ Եվ կարծում եմ, քանի դեռ Փաշինյանը իշխանության է Հայաստանում, դժվար թե որևէ բան փոխվի»,-եզրափակել է Գայիչը։