Նոր Զելանդիայում 50 տարի անց առաջին անգամ հայտնաբերվել է կիվի թռչնի ամենահազվագյուտ տեսակի՝ Pukupuku-ի կենդանի ներկայացուցիչ, որը հայտնի է նաև որպես գաճաճ կիվի: Փոքրիկ և չափազանց հազվագյուտ թռչնի էգը պատահաբար նկատել է Հարավային կղզու արևմտյան ափին գտնվող որսորդը, հայտնել է տեղական վայրի բնության ծառայությունը:
Հատկանշական է, որ այս տեսակը կես դար անհետացած էր համարվում, գրում է Bild-ը՝ հավելելով, որ կիվին Նոր Զելանդիայի ազգային խորհրդանիշն է և աշխարհի ամենափոքր չթռչող թռչունը։ Այն ունի վատ տեսողություն և բավականին սուր հոտ ունի։
«Առաջին գիշերը լսեցի կիվիի կանչերը և անմիջապես հասկացա, որ դրանք տարբերվում են մյուս տեսակների արտաբերած ձայներից», - պատմել է անտառապահ Իան Գրեհեմը: Նա մի քանի օր հետախուզել է լեռնային տարածքը, մինչև վերջապես գտել է էգին և վերցրել դրա փետուրներից մի քանիսը՝ վերլուծության համար։
Կիվիի վերականգնման խմբի ղեկավար Էմիլի Քինգի խոսքով՝ այս գտածոն գրեթե հրաշք է, քանի որ վերջին անգամ մայրցամաքում նման թռչուն տեսել են 1978 թվականին։ Այդ ժամանակվանից ի վեր գաճաճ կիվիներ գտնելու բոլոր փորձերը ապարդյուն են եղել, բայց այժմ մասնագետները հույս ունեն, որ այս տեսակը դեռ կարող է փրկվել։