Համայնքային զավթված հողերը քաղաքին վերադարձնելու գործընթացը Երևանում շարունակվում է։ Այս մասին հայտնում են Երւևանի քաղաքապետարանից։
Կենտրոն վարչական շրջանում ապամոնտաժվել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ 12 հասցեին կից ինքնակամ շինությունը,
Նոր Նորք վարչական շրջանում՝ Նորքի 9-րդ զանգվածի 43 շենքին կից ինքնակամ շինությունը,
Աջափնյակ վարչական շրջանում՝ Նազարբեկյան 11/2 հասցեին կից ինքնակամ շինությունը,
Շենգավիթ վարչական շրջանում՝ Արշակունյաց պողոտա 127 հասցեին կից ինքնակամ շինությունը:
Ապամոնտաժման աշխատանքները շարունակական են:
Առավել մանրամասն՝ տեսանյութում։