• +374(060)744474
  • [email protected]
  • AM | RU
Site Logo
Site Logo
Site Logo
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Foto

«Օրը 20-30 կապ ծաղիկ հազիվ ենք վաճառում, մնացածը փչանում է, թափում ենք». Ծաղկավաճառ



«Օրը 20-30 կապ ծաղիկ հազիվ ենք վաճառում, մնացածը փչանում է, թափում ենք։ Հիմա ինքնարժեքից ցածր ենք վաճառում ծաղիկները»։ Այս մասին NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում ասաց Էջմիածին–Երևան ճանապարհին բողոքի ակցիա իրականացնող ծաղկավաճառներից մեկը՝ նշելով, որ ծաղիկը սեփական ջերմոցում է աճեցնում։

Ծաղկեվաճառը նշեց, որ վերջին շրջանում ստեղծված իրավիճակով պայմանավորված, ֆինանսական լուրջ վնասներ է կրել։

«Եթե ամբողջ ջերմոցի ծաղիկները չկարողանանք վաճառել, 1.5 մլն դրամի վնաս կկրենք»,–հավելեց նա։

Նշենք, որ վերջին օրերին Էջմիածին քաղաքի Զվարթնող գյուղի ծաղկեգործները բողոքի ակցիա էին անում։ Նրանք բողոքում են, որ չեն կարողանում իրենց ծաղիկներն արտահանել Ռուսաստան։  Ռուսաստանի «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայությունը հայտնել էր, որ մտադիր է 2025-ի հունիսի 16-ից ժամանակավոր արգելք սահմանել Հայաստանից Ռուսաստան ծաղիկների ներմուծման վրա։ Ծառայությունից հայտնել են, որ այս որոշումը պայմանավորված է Հայաստանից մատակարարվող ծաղիկների մեջ բարձր բուսասանիտարական ռիսկ ունեցող կարանտինային վնասատուների բազմակի հայտնաբերմամբ։

Այսօր տնտեսավարողներին ընդունել է ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանը։ Նա նշել է, որ հայկական ծաղիկները Ռուսաստանում ընդունել է կեղծ ընկերություն եւ հարկերից խուսափել է։ Նրա խոսքով, հիմա դա բացահայտվել է եւ ռուսական կողմը խստացրել է պյմանները։ ՍԱՏՄ–ն ռուսական կողմի հետ եկել է համաձայնության, որ ՍԱՏՄ–ի երաշխավորությամբ կկատարվի ստուգում եւ եթե ծաղիկները վարակված չլինեն, նոր միայն կստանան սերտիֆիկատ:

‹ › ×

    ԼՐԱՀՈՍ


    Եվրամիությունը չկարողացավ նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ. Քայա Կալլաս


    Ռուսաստանը հստակ ուզում է, որ բուսասանիտարական ապրանքները, որոնք ներկրվում են իր երկիր, լինեն իր ստանդարտներին համապատասխան․ Պետրոսյանը՝ ծաղիկների արտահանման մասին


    Սահմանազատումից հետո Հայաստանի տարածքից «կտրե՞լ են»․ փոխվարչապետի մեկնաբանությունը


    Իսրայելը որոշել է ուժեղացնել հրթիռային պաշտպանությունը Իրանի հետ հակամարտությունից հետո


    Քոչարյանը դատի է տվել Փաշինյանին զրպարտության համար, իսկ Կարապետյանը հայց է ներկայացրել


    Ընդդիմությունը դիմում է ներկայացրել ՍԴ՝ ՀԷՑ-ը խլելու օրենքը հակասահմանադրական ճանաչելու համար


    Չինաստանը կարող է նշանակալի դեր խաղալ Իրանի միջուկային հարցի շուրջ դիվանագիտական գործընթացում. Բաղայի


    Արտակարգ դեպք․ Քաղցրաշեն գյուղի դաշտերում հրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2106»-ում


    Ըստ Թրամփի՝ առաջին տիկինն իրեն համոզել է, որ Պուտինը դրժում է խոստումները


    Զելենսկին ստորագրել է Օտտավայի կոնվենցիայից Ուկրաինայի դուրս գալու մասին օրինագիծը

    © 2020 «vesti.am» կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս՝ հղումը կայքին պարտադիր է։Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ։ Հեռ. 060 74-44-74 E-mail: [email protected]