Այսօր՝ հուլիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաղցրաշեն գյուղի դաշտերում ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները մարել են Արարատի մարզի բնակիչ 57-ամյա Մհեր Մ․-ին պատկանող «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն վերածվել է մոխրակույտի։
Հրդեհի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։