Վոլոդիմիր Զելենսկին ստորագրել է Օտտավայի հակահետևակային ականների արգելքի մասին կոնվենցիայից Ուկրաինայի դուրս գալու մասին օրենքը։
Գերագույն ռադան աջակցել է դրան։
Օտտավայի կոնվենցիան արգելում է հակահետևակային ականների օգտագործումը, կուտակումը, արտադրությունը և փոխանցումը և պահանջում է դրանց ոչնչացում։ Այն ստորագրվել է 1997 թվականի դեկտեմբերի 3-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի մարտի 1-ին։ Կոնվենցիային միացել է 163 երկիր։