Foto

«Ես միշտ երազել եմ խաղալ մեկ այլ դարաշրջանի դեր». Աննա Մանուչարյանը՝ նոր սերիալի մասին (լուսանկարներ)

Դերասանուհի Աննա Մանուչարյանն ինստագրամյան իր էջում  կիսվել է ռեժիսոր Արման Մարությանի նոր սերիալի նկարահանման բեքսթեյջ կադրերով:

««Մանյունյա» սերիալի նկարահանումները շարունակվում են, և շատ շուտով դուք կկարողանաք տեսնել և գնահատել մեր աշխատանքը:

Ասել, որ ես երջանիկ եմ, նշանակում է ոչինչ չասել։ Ես միշտ երազել եմ խաղալ մեկ այլ դարաշրջանի դեր. այս հագուստը, այս պատմությունը, մթնոլորտը...

Եվ նման թիմի հետ աշխատելը իսկական հաճույք է և երազանք յուրաքանչյուր դերասանի համար»,- լուսանկարներին կից գրել է դերասանուհին: