էջմիածնի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանին Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում մեղադրանք է ներկայացվել։
Հակակոռուպցիոն կոմիտեից «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկությունը չհերքեցին՝ նշելով, որ չեն մեկնաբանում։
Թե կոնկրետ ինչ մեղադրանք է ներկայացվել՝ դեռևս հայտնի չէ։ Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ ՀԿԿ-ում քրեական վարույթ է նախաձեռնվել՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելու, ինչպես նաև հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու կամ տվյալները թաքցնելու վերաբերյալ, ինչին միացվել է նաև «Հետք»-ի՝ «Դիանա Գասպարյանի սկեսուրն Էջմիածնում ապօրինի շինարարություն է սկսել» վերտառությամբ հոդվածի վերաբերյալ ԿԿՀ հաղորդման հիման վրա հարուցված գործը։