Ներքին գործերի նախարարության միգրացիայի վարչության և սահմանապահ ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են Թուրքիայի, Իրանի, Իրաքի, Նեպալի և Եգիպտոսի ընդհանուր առմամբ 6 քաղաքացու։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
«Պարզվել է, որ ձերբակալված անձինք երկրում են գտնվել առանց օրինական հիմքերի՝ հաշվի առնելով «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» Վրաստանի օրենքը։ Նրանք չարաշահել են ապաստանի ընթացակարգով սահմանված ժամկետները և տարիներ շարունակ մնացել են երկրում առանց օրինական հիմքերի։
Ձերբակալվածները չեն օգտվել արտաքսման որոշմամբ սահմանված ժամկետներից, որը ենթադրում է երկրից կամավոր մեկնում, ինչի արդյունքում Ներքին գործերի նախարարության միգրացիայի վարչությունը որոշում է կայացրել վերոնշյալ անձանց կալանավորելու վերաբերյալ»,- նշված է հայտնել է ՆԳՆ հաղորդագրության մեջ։
Ըստ ՆԳՆ-ի` որոշումն ի կատար ածելու նպատակով կալանավորված անձինք ներկայումս պահվում են Միգրացիայի վարչության ժամանակավոր տեղավորման կենտրոնում՝ հետագայում իրենց ծագման երկիր վերադառնալու նպատակով։