ՔՊ քաղաքական ժողովը, որը շարունակվում է շուրջ 4 ժամ, դեռ չի ավարտվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Բաբայանը:
Նա հայտնեց, որ ՔՊ համագումարը տեղի կունենա սեպտեմբերին, օրվա մասին դեռ հստակ տեղեկություն չկա:
Պատգամավորի խոսքով՝ եկեղեցու վերաբերյալ, ինչպես նաեւ Փաշինյան- Ալիեւ հանդիպման վերաբերյալ հարցեր չեն քննարկվել:
Նշենք, որ ՔՊ քաղաքական ժողովին, որը տեղի է ունենում Գորիսում, մասնակցում է շուրջ 200 ՔՊ-ական: Հյուրանոցի տարածքում ուժողացված հսկողություն է: