Այսօր առավոտյան Քննչական կոմիտեի և ԱԱԾ-ի աշխատակիցները ներխուժել են ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի տուն։ Նշենք, որ նա պատգամավորական անձեռնմխելյությունից առ այս պահը զրկված չէ ու պարզ չէ, թե ինչի համար են ներխուժել:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն այսօր լրագրողի հարցին ի պատասխան վերահաստատել է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման վերաբերյալ ՀՀ սկզբունքային դիրքորոշումը. փոխնախարարն իր խոսքում քանիցս շեշտել է ՀՀ համար առանցքային համարվող սկզբունքները, այդ թվում՝ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և ազգային իրավազորությունը, որոնց պետք է համապատասխանեն քննարկվելիք առաջարկները, լուծումները՝ չթողնելով տարընկալման տեղ։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ Նա, մասնավորապես, նշել է. «Նախարարի տեղակալը հստակ մերժել է երրորդ սուբյեկտի կողմից «վերահսկողության» եզրույթը, երևույթը։ Չնայած դրան՝ մամուլում և սոցիալական հարթակների տարբեր օգտատերերի կողմից թեման աղճատվել է՝ միտված Աբու Դաբիում բանակցությունների ֆոնին կեղծ վերնագրերի տարածմանն ու հիմնազուրկ աղմուկի առաջացմանը։ Ընդգծում ենք ևս մեկ անգամ, որ կապուղիների ապաշրջափակման տեսլականը խարսխված է վերոնշյալ հիմնարար սկզբունքների վրա և ԶԼՄ գործընկերներին հորդորում ենք զերծ մնալ իրականությունը, այդ թվում՝ միտումնավոր խեղաթյուրող հրապարակումներից, գործունեությունից։ Սույնով ակնկալում ենք թեման այլափոխած հրապարակումների հեռացում, հերքում և այս հրապարակման տարածում։ Ուղիղ մեջբերում փոխնախարար Սաֆարյանի խոսքից. «Այդ գործընթացը պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության ներքո, եթե դա համապատասխանի այդ սկզբունքներին՝ այո, կարող է իրականացվել»:
ԱԳ փոխնախարարը հստակ մերժել է երրորդ սուբյեկտի կողմից «վերահսկողության» եզրույթը. ԱԳՆ խոսնակ
Ամուսինները սպանվել են՝ ոստիկանություն դիմելու համար
Նոր Խարբերդի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել
Մայր Աթոռն ունի ազգային նշանակություն. կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին սկսել երկխոսություն և գործել հարգանքով և արդարությամբ. հայտարարություն
Իսրայելը Գազայի հատվածում բժշկական կենտրոն է ռմբակոծել, զոհվել է 16 մարդ, այդ թվում՝ երեխաներ
Ադրբեջանից խնդրել են ևս 14 միլիարդ խորանարդ մետր գազ, սակայն կա մի նրբերանգ. Վահե Դավթյան
Արցախի գլուխը կերան այս հանգրվանին հասնելու համար․ Հայր Ռուբեն
Գլուխները պատին կտան, կոկորդներին կկանգնի․ Իշխան Սաղաթելյանը՝ ՀՅԴ-ն ասպարեզից հեռացնելու մասին
Տեսչական մարմինը վարույթ է հարուցել ԶՊՄԿ-ի վթարի մասին ահազանգի հիման վրա