Խանտի-Մանսիյսկի ինքնավար շրջանում (ՌԴ) տեղի բնակիչը դանակով սպանել է ամուսինների, որոնք ոստիկանություն էին դիմել նրա դեմ։ Ինչպես հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեն, տղամարդը կատարել է հանցանքը վրեժի դրդապատճառով։
Հուլիսի 7-ի առավոտյան նա ներխուժել էր ծանոթների բնակարան և վիճաբանել նրանց հետ՝ հին հակամարտության պատճառով։ Ամուսինները դիմել էին ոստիկանություն՝ նրա նկատմամբ քրեական գործ հարուցելու պահանջով։ Նույն օրը երեկոյան հարբած վիճակում նա վերադարձել է ու պահանջել, որ նրանք հետ վերցնեն բողոքը, սակայն վեճի ընթացքում հարձակվել է դանակով և սպանել երկուսին։
Նրանց դիերը հայտնաբերվել են հաջորդ օրը՝ հարազատների կողմից։ Տղամարդը ձերբակալվել է, և հարցաքննության ժամանակ օպերատիվ տեսանյութում մանրամասն ցույց տվել հանցանքի կատարումը, հայտնում է Лента.ру-ն։