Foto

Երևանում մոտոցիկլի և բեռնատարի բախման հետևանքով մոտոցիկլը հայտնվել է «ԶԻԼ» բեռնատարի տակ, մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ հուլիսի 10-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։25-ի սահմաններում Տիգրան Մեծ պողոտա 24 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ 41-ամյա Արմեն Ս․-ի վարած մոտոցիկլը ու 28-ամյա Արսեն Դ․-ի վարած «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը, ինչի հետևանքով մոտոցիկլը հայտնվել է բեռնատարի տակ։

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, բախման հետևանքով մոտոցիկլավարը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, նախ տեղում առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել «Հերացի թիվ 1» հիվանդանոցային համալիր։