Foto

Ինքնաթիռը վթարվել է Ֆրանսիական Ալպերում՝ ընկնելով բնակելի տների մոտ

Ֆրանսիական Ալպերում զբոսաշրջիկներ տեղափոխող ինքնաթիռը կործանվել է բնակելի տների հարևանությամբ։ Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 9-ի առավոտյան Շամբերի օդանավակայանի մոտ, տեղեկացնում է Daily Mail-ը։


Տեսադիտարկման տեսախցիկները արձանագրել են, թե ինչպես է փոքր օդանավը սլանում ուղղակիորեն դեպի ներքև՝ քթի հատվածով, վթարվում և շրջվում՝ բեկորները բարձրացնելով օդ։ Ինքնաթիռում եղել են երկու կին և մեկ տղամարդ։ Բոլորը զոհվել են։


Վթարի պատճառները դեռ պարզված չեն, ընթանում է հետաքննություն։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հարյուրավոր ուղևորներ մնացել էին պորտուգալական կղզում՝ շարժիչի խափանման պատճառով։

lurer.com