Այսօր՝ հուլիսի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանութան համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կիևյան կամրջի տակ դի կա: Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է. Կիևյան կամրջի տակ բերանքսիվայր հայտնաբերվել է երիտասարդ տղամարդու դի:
Մինչ տեղում կաշխատեր քննչական խումբը՝ ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները՝ բաժնի պետի տեղակալ Ասատրյանի գլխավորությամբ, պարզել են, որ մահացածը Արարատի մարզի բնակիչ 33-ամյա Արամ Գ.-ն է:
Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Կայքի տեղեկություններով՝ ինքնասպանություն գործելուց առաջ Արամ Գ.-ն հեռախոսով հաղորդագրություն է ուղարկել իր ծանոթին, գրելով՝ «Արի՛, ինձ Կիևյան կամրջի տակից տար»: