Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մեծ Բրիտանիա կատարած այցի ժամանակ նոր հայտարարություն է արել Եվրոպայի կողմից Ուկրաինային աջակցության մասին: Նրա խոսքով՝ եվրոպական երկրները կշարունակեն աջակցել Կիևին Ռուսաստանի դեմ պայքարում: Այս մասին գրում է The Guardian-ը:
«Եվրոպացիները երբեք չեն լքի Ուկրաինային, երբե ՛ք», - ասել է Մակրոնը բրիտանական խորհրդարանում իր ելույթի ժամանակ։
Ֆրանսիայի նախագահը շեշտել է, որ Ուկրաինան անօրինական հարձակման է ենթարկվել Ռուսաստանի կողմից։ Նա գովաբանել է Մեծ Բրիտանիային՝ որպես Ուկրաինայի ամենամոտ դաշնակիցներից մեկը՝ նույնիսկ մինչև ռուսական լայնածավալ ներխուժումը։
«Ամեն անգամ, երբ Ռուսաստանը առաջ է շարժվում Ուկրաինայում, սպառնալիքը մոտենում է մեզ բոլորիս, մենք երբեք չենք ընդունի այն տեսությունը, որ ուժեղն է ճիշտ», - հավելել է Մակրոնը։
Ֆրանսիայի նախագահը նաև ասել է, որ «կամավորների կոալիցիան» կշարունակի ձգտել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հրադադարի։
«Մենք կպայքարենք մինչև վերջին րոպեն՝ հրադադարի հասնելու, երկարատև և կայուն խաղաղություն կառուցելու համար բանակցություններ սկսելու համար, քանի որ մեր անվտանգությունը և Ուկրաինայում մեր ընդհանուր սկզբունքները վտանգված են», - ընդգծել է Մակրոնը։