ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վա բանկ է գնում Հայ առաքելական եկեղեցու և գործարար Սամվել Կարապետյանի հետ իր կոնֆլիկտում։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս տեսակետն է հայտնել Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) նախագահ Արա Աբրահամյանը, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան:
«Նա (Փաշինյանը) պատրաստվում է (խորհրդարանական) ընտրություններին։ Ինչ ուզում է, անում է, և ոչ ոք դեռ չի կանգնեցնում նրան։ Իսկ գործում է աստիճանաբար՝ սկզբում եկան Կարապետյանի մոտ, հետո` նրա եղբոր, հետո`զարմիկի։ Նա վաբանկ է գնում և վերացնում բոլոր նրանց, ովքեր ցանկալի չեն, քանի որ հասկանում է, որ չի հաղթի ընտրություններում», – ասել է Աբրահամյանը։
Նա նշել է, որ վարչապետի շրջապատի նախաձեռնությամբ Հայաստանում արդեն 150 քրեական գործ է հարուցվել քաղաքական գործիչների և գործարարների դեմ, որոնք կարող են խանգարել, որ Փաշինյանի կողմնակիցներն իշխանության մնան։
Աբրահամյանն անդրադարձել է նաև Սամվել Կարապետյանին ներկայացված մեղադրանքներին, իբր նա իշխանությունը զավթելու կոչեր է հնչեցրել։
«Որևէ հեղաշրջում այնտեղ չկա, մարդը (Կարապետյանը) նույնիսկ որևէ բանի չի միջամտել»,– նշել է ՌՀՄ նախագահը։
Աբրահամյանի խոսքով` Սամվել Կարապետյանի` եկեղեցուն աջակցող հայտարարություններն ու գործողությունները պայմանավորված են եղել միայն այն հանգամանքով, որ նա հավատացյալ է։