Իշխանական աղբյուրները հայտնում են, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին այսօր առավոտյան կանչել են Հակակոռուպցիոն կոմիտե։
Նշվում է, որ ԲՀԿ նախկին առաջնորդի անունը եղել է Բագրատ Սրբազանի, իբր, պլանավորած «հեղափոխության պլանի» մեջ։
Euromedia 24․com-ը փորձեց տեղեկությունը ճշտել ՀՀ ԱԺ ԲՀԿ–ական նախկին պատգամավոր Արման Աբովյանից, վերջինս հայտնեց, որ նման տեղեկություններ չունի, չի կարող հաստատել։