ԱՄՆ-ի հետ հակամարտության դեպքում Իրանը չի ծրագրում օգնություն խնդրել Ռուսաստանից կամ Չինաստանից, Թաքեր Կարլսոնի հետ հարցազրույցում ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը։ «Մենք բավականին ընդունակ ենք պաշտպանվելու և մեր երկու ոտքերի վրա կանգնելու և մեր երկիրը, մեր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար»,- նշել է երկրի ղեկավարը։
Պեզեշկիանը նաև հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձերին Իրանի մասնակցության մասին մեղադրանքները։
«Իրականում, սա է այն, ինչ Նեթանյահուն փորձում է ակնարկել և ստիպել ձեր ժողովրդին կամ ձեր երկրի նախագահին հավատալ»,- ասել է նախագահ։
Նրա խոսքով՝ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ունի իր սեփական օրակարգը։ «Նա ցանկանում է ԱՄՆ-ին ներքաշել անվերջ պատերազմների մեջ և ամբողջ տարածաշրջանում ավելի շատ անկայունություն, քաոս և անկարգություններ բերել», - ընդգծել է Իրանի նախագահը։