Միացյալ Նահանգները «Հայաթ Թահրիր ալ-Շամ» միջազգային ահաբեկչական կազմակերպությունը հանել է ահաբեկչական կազմակերպությունների ցանկից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Գլխավոր դատախազի և ֆինանսների նախարարի հետ խորհրդակցություններից հետո ես չեղյալ եմ հայտարարում «Ալ-Նուսրա ճակատ»-ի, որը հայտնի է նաև որպես «Հայաթ Թահրիր ալ-Շամ» անվամբ, ճանաչումը որպես օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն», - ասվում է պետքարտուղարի հայտարարության մեջ։