Foto

ՌԴ ԱԳՆ-ում Հայաստանի դեսպանին է փոխանցվել ՀՀ–ում Ռուսաստանի մասին կառուցողական լրատվական ֆոն պահպանելու անհրաժեշտության վերաբերյալ դիրքորոշումը

Հուլիսի 7-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանի հետ։ Այս մասին նշվում է ՌԴ ԱԳՆ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ: 

«Քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցեր։ Անցկացվել է ռուս-հայկական առաջիկա շփումների ժամանակացույցի ստուգում։

Զրույցի ընթացքում դիվանագիտական ​​​​առաքելության ղեկավարին տեղեկացվել է Հայաստանում Ռուսաստանի և երկկողմ հարաբերությունների շուրջ կառուցողական տեղեկատվական ֆոն պահպանելու անհրաժեշտության մասին։ Այս համատեքստում հաստատվել է Ռուսաստանի առաջարկը՝ Ռուսաստանի և Հայաստանի համապատասխան գերատեսչությունների միջև խորհրդակցությունների ևս մեկ փուլ անցկացնելու վերաբերյալ»,-նշվում է հայտարարության մեջ։