Foto

Չինաստանը հիշեցրել է Թրամփին BRICS-ի էությունը

BRICS-ի գործունեությունն ուղղված չէ երրորդ երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի դեմ։ Այս մասին հայտարարել Է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը, նրա խոսքերը մեջբերվում են գերատեսչության կայքում։

«BRICS-ը զարգացող երկրների միջև համագործակցության կարևոր հարթակ է։ Այն առճակատման բլոկ չէ, և ուղղված չէ որևէ երկրի դեմ»,-հիշեցրել է նա։

Մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքները միավորման և նրա հետ համագործակցող երկրների հասցեին՝ դիվանագետն ընդգծել է, որ առևտրային և սակագնային պատերազմներում հաղթողներ չեն կարող լինել, իսկ պրոտեկցիոնիզմը ճանապարհ է դեպի ոչ մի տեղ: