Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, գիտակցելով
իրավիճակի լրջությունը, ինքնակամ ներկայացավ Քննչական կոմիտե՝ փաստացի կանխելով ուժի
կիրառմամբ իր տեղափոխման գործընթացը։ Այս մասին հայտնեց նրա պաշտպաններից Արա Զոհրաբյանը,
ընդգծելով․ «Սրբազանը գնաց հասկանալով՝ կամ ինքդ ես գնում, կամ ուժով կտանեն»։
Սա և՛ իրավագիտակից քաղաքացու քայլ է, և՛ հոգևորականի, որ թույլ չտվեց բախում, անհարդուրժողականություն և ինքն ընդառաջ գնաց վտանգին։ Իշխանության՝ այս անգամվա, հասարակության բնորշմամբ «մասկի շուն» չստացեց։ Ինչպես վեհարանը մնաց անսասան, այնպես էլ հոգևորականն՝ իր բարձունքում։ Սրբազան հայրերն, իրենց հեգևոր զավակերի մասին մտածելով, նրանց չդրդեցին իրար դեմ՝ ոստիկաններին, ԱԱԾ-ին ու եկեղեցու հավատավոր ժողովրդին համարեցին իրենցը ու իրենք առաջինը գնացին զրկանքները կրելու։
Ցավոք, շատ իրավիճակներում այդպես չի մտածել աշխարհիկ իշխանությունը։ 2008թ-ին որոշ մարդկանց հոգին փառավորվում էր բախումներից, որոշներն այդ բախումների գիշերը շատ հանգիստ էին քնում, իսկ բացատրությունը տվեց մեկ նախադասություն՝ «ժողովուրդ կա, բայց մարդ չկա»։ Այս խոսքի հեղինակը հիմա դեսպանի կարգավիճակում Հայաստանն է ներկայացում։ 2008թ-ի մարտի 1-ի դեպքերը դեռ քննության փուլում են, մեղավորներ չկան, բայց արդյունքը 10-ը զոհն է։ Հետո այդպես չմտածեցին «էլեկտրիկ Երևանի», «Սասա ծռեր» զինված խմբի հարձակումների ժամանակ և, թեև փոքրաթիվ բայց, բախումներ և վիրավորներ եղան։ Ինչևէ, այն ժամանակ իշխանությունն ընդառաջ գնաց քաղաքացիներին, իսկ 2018թ-ին ամբողջությամբ զիջվեց իշխանությունը։ Սակայն 2020թ-ին պատերազմի ժամանակ այդ նույն երիտարսարդներին աշխարհիկ իշխանությունը չխղճաց, չգնահատեց։ Հետո հայտարարեց, որ տարբերությունը միայն զոհերն էին լինելու։ Իշխանությունը ո՛չ քայլեր ձեռնարկեց, որ այդ զոհերը չլինեն, ո՛չ էլ պատրաստ էր նրանցից մեկը լինել։ Ավելին՝ հետգայում պիտի հայտարարեին, որ նրանք զոհվել են հանուն ոչնչի և, նրանց մայրերին քաշ տալով, ոստիկանական բիրտ ուժի կիրառմամբ հեռացնեին իրենց որդիների շիրմներից։
Պատերազմում պարտվելու մասին
լուրն էլ բունկերից ու անվտանգ վայրերից հայտարարվեց, հոգևորականների նման ընդառաջ
չեկավ ժողովրդին ու չնայեցին նրանց աչքերի մեջ՝ դա ասելուց առաջ։ Ընդ որում հոգևորականությունն
ինքն ընդառաջ գնաց զինված հատուկ ջոկատայիններին, գնաց՝ իմանալով, որ բանտախուց է գնալու,
որ անարդարացիորեն զրկանքներ է կրելու, իսկ աշխարհիկ իշխանությունը պիտի ընդառաջ գար
անզեն ժողովրդին, ով իրեն քվե էր տվել և դրաձրել իշախնություն, որը որես մահակ իջեցվեց
իրենց գլխին։
2023թ-ին, բառի ուղիղ իմաստով, անտերության մատնվեց 120 հազար հայ և ամբողջ Արցախը։ Երբ արցախցին օրվա սննդի հայթայթման և շրջափակման մեջ էր ապրում իսկ եկեղեցականն առ Աստված աղոթք էր հղում, այդ ընթացքում աշխարհիկ իշխանությունն իր ընտանեկան ճաշկերությներն էր հրապարկում սոցիալական ցաներում և հայտարարում, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Այնինչ հենց նրանք Արցախը բացահայտ ճանաչեցին Ադրբեջանի մաս։
Ժողովուրդը մենակ մնացին նաև Ջերմուկում, Սյունիքում, Տավուշում, Ներքին հանդում, Իշխանասարում և շատ ու շատ այլ
բնակավայրերում, տնազուկ եղան։ Կիրանցի
բնակիչները պայքարում էին և՛ թշնամիների, և՛ ոստիկանների դեմ միաժամանակ։ Այդ ժամանակ էլ բնակչության կողքին միայն հոգևորականներն
էին։ Եվ հիմա, այս բոլոր համեմատությունների առակայության պարագայում, ՀՀ վարչապետը հայհոյում
է եկեղեցականներին, եկեղեցին անվանում «չուլան» ու հայտարարում՝ թե ինքը Հայ Առաքելական
Սուրբ եկեղեցու հավատարիմ հետևորդ
է։