ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել է.
«Իշխող ուժի ղեկավարը գրառմամբ նշել է, որ ՀԷՑ-ի պետականացման պլանը պատրաստ է։
Այն, որ գործարար Սամվել Կարապետյանի դեմ հարձակումները վաղուց առարկայական փուլ էին մտել, առաջինը դրսևորվել էր նրա կալանավորմամբ:
Հաջորդիվ նրա սեփականություն համարվող ընկերություններում ստուգումներն էին, որոշ դեպքերում` գործունեության կասեցումները:
ՀԷՑ-ի թեման զուտ սեփականության խլման պրոցես չէ, այն Հայաստանի ներդրումային միջավայրի և բիզնես հնարավորությունների վիճակի բնութագրիչն է:
Իշխող ուժն ազդակներ է հղում ներքին և արտաքին բիզնես խաղացողներին առ այն, որ իշխանության քմահաճույքով ցանկացած բիզնես կարող է խլվել, իսկ մարդկանց ներդրումները` զրոյացվել»։