Foto

Ղրիմի հայ երիտասարդության Կոնգրեսը հանդես է եկել ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու և Սամվել Կարապետյանի

Ղրիմի հայ երիտասարդության Կոնգրեսը հանդես է եկել Հայ Առաքելական Եկեղեցու և նրա հոգևոր առաջնորդի՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ գործադրվող ճնշումները դատապարտող հայտարարությամբ: Ուղերձում ընդգծվում է եկեղեցու վարկաբեկման փորձերի, Սփյուռքի ձայնն անտեսելու և բարերար, հասարակական գործիչ Սամվել Կարապետյանի նկատմամբ բռնաճնշումների վերաբերյալ մտահոգությունը:

Երիտասարդական կազմակերպությունն ընդգծում է, որ Հայաստանը ոչ միայն երկրում բնակվող երեք միլիոն քաղաքացիներեն են, այլև ամբողջ աշխարհում սփռված տաս միլիոնանոց հայկական սփյուռքը: Նրա համար է, որ Հայ Առաքելական Եկեղեցին շարունակում է մնալ ազգային ինքնության անքակտելի խորհրդանիշը, հոգևոր և մշակութային ավանդույթների պահապանը, լեզվի պահպանման և համազգային միասնության հենարանը:

Հայտարարության մեջ մտահոգություն են հայտնում, որ հակաեկեղեցական հռետորաբանությունն ու գործողությունները կարող են հանգեցնել ներքին լուրջ պառակտման, հայ հասարակության թուլացման և բարոյական ուղենիշների կորստի:

«Հուսով ենք, որ ՀՀ իշխանության ներկայացուցիչների սրտերում և մտքերում խոհեմությունը կգերակշռի կրքերի նկատմամբ, խոնարհությունը կհաղթահարի մեծամտությունը, իսկ ազգային շահերը կգերակշռեն միանձնյա և երկրի համար կործանարար ինքնակառավարման ոգու մոլուցքի նկատմամբ», — ասված է ուղերձում: