Foto

Մեղրիի մաքսակետում ձերբակալել են Գերմանիայի կողմից հետախուզվող օտարերկրացու

ՆԳՆ-ից հայտնում են․

«Համայնքային ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 20-ին Մեղրիի մաքսակետում հայտնաբերվել և ձերբակալվածների պահման վայր է տեղափոխվել օտարերկրյա քաղաքացի 33-ամյա մի տղամարդ:

Նա Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր մի շարք հանցագործությունների մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։

Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: