«Ամուսնանալ երբեք չեմ ցանկացել: Ամեն մարդ իր ընտրությունն ունի, բայց տեսնելով նույնիսկ ամենաերջանիկ կնոջ հոգսը, կենցաղը, երեխաներ ունենալու և ընտանիքին պահելու պատասխանատվությունը, չեմ ցանկացել: Ես ամեն ինչ սիրում եմ իդեալական անել: Եթե պիտի երեխաներ ունենայի, ուրիշները պահեին, իմաստը ո՞րն էր: Ունենալուց ես պիտի ամեն ինչ թողնեի:
Մեծ պատասխանատվություն է պետք ամուսնանալու և ընտանիք պահելու համար: Ես կարծում եմ, որ եթե մի բան թերի պետք է լինի, իմաստ չեմ տեսնում: Երևի սա էր իմ ճակատագիրը»,- խոսելով անձնական կյանքի մասին՝ «Պերսոնա» հաղորդման շրջանակներում ասել է երգչուհի Արմինե Գրիգորյանը: