Foto

Ռումբերի և երկակի ստանդարտների տակ ճզմվող ժողովրդավարություն․ Նիկոլ Փաշինյանի թուրքական ստանդարտները. Անդրանիկ Թևանյան


ԱՄՆ–ի կողմից Իրանի ռմբակոծումը հեթական անգամ հաստատում է միջազգային հարաբերություններում առկա երկակի, իսկ երբեմն նաև՝ եռակի ստանդարտների մասին թեզը։ 


Ժողովրդավարության մասին խոսակցություններն ավարտվում են այնտեղ, որտեղ սկսվում են աշխարհաքաղաքական և տնտեսական շահերը։ Դա ռասիզմի նոր ձևի դրսևորում է երբ որոշ պետություններ դառնում են ավելի հավասար, քան մյուսները։ 


Վերցնենք Հայաստանի օրինակը։ Նիկոլ Փաշինյանը հարձակվել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ։ Նա միջամտում է կրոնական կազմակերպության ներքին գործերին՝ խախտելով ՀՀ սահմանադրությունը։ Ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանության մասին խոսողները, դեպի ԵՄ վազողները լուռ են։ Մինչդեռ պետք է կոկորդները պատռեին աղաղակող ապօրինությունների մասին՝ անկախ այն հանգամանքից, թե արդյոք հավատացյա՞լ են, աթեի՞ստ կամ կվադռոբեր։ 


Նիկոլ Փաշինյանն Էրդողանին դուր գալու և իր նվիրվածությունը թուրք–ադրբեջանական օրակարգին ցույց տալու համար ապօրինաբար կալանավորել է հայտնի գործարար Սամվել Կարապետյանին։ Կրկին զրո ռեակցիա իրենց ժողովրդավար կամ մարդու իրավունքների պաշտպան ներկայացնողների կողմից։ Մինչդեռ այլ իրավիճակում սրանք ոչ միայն կոկորդները կպատռեին, այլ նաև հետույքները մեջ կգցեին՝ իրենց բիզնեսն առաջ տանելու համար։ 


Ի դեպ, լուռ են ոչ միայն տնաբույծ «ժողովրդավարները», այլ նաև մարդու իրավունքների պաշտպանության հարցում մասնագիտացած միջազգային կազմակերպությունները և արևմտյան այն երկրները, որոնք Հայաստանում տարիներ շարունակ ներկայացել են որպես մոլի ժողովրդավարներ։ Ախարհաքաղաքականությունը սրանց ստիպում է զուգարանի թղթի վերածել մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը։


Ինչ վերաբերում է Նիկոլին, ապա նրա մոտ թուրքական ստանդարտներ են։ Այդ ստանդարտների շրջանակներում է նա հանձնում Արցախը, ստորադասում հայկական շահը, հարձակվում մեր Եկեղեցու դեմ, կալանավորում Ս․ Կարապետյանին։ 


Հայկական ստանդարտները պետք է դրսևորվեն այս ամենի դեմ կռիվ տալով և ազգային իշխանություն ձևավորելով։