Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնում է, որ Իսրայելը օգտագործել է Բաքվի ռեժիմի օդային տարածքը Թեհրանի վրա հարձակվելու համար: Թշնամու ինքնաթիռները, անցնելով երկրի հյուսիս-արևմուտքով և մտնելով Բաքվի երկինք, շրջվել են դեպի Կասպից ծով և այնտեղից ամենակարճ ճանապարհով հասել Թեհրան՝ այսօրվա հանցագործությունները կատարելու համար: «Ալիևի ռեժիմի համագործակցությունը սիոնիստ ահաբեկիչների հետ ոչ մի կերպ չի կարող անտեսվել կամ մոռացվել: Ալիևն ու Բաքուն կառավարող ավազակախումբը պետք է պատասխան տան Իրանի ազգի դեմ կատարված հանցագործությունների համար», - նշված է հայտարարության մեջ: