Foto

Ռուսաստանը պատրաստ է տարբեր ձևերով օգնել Իրանին. Պեսկով


Ռուսաստանը պատրաստ է տարբեր ձևերով օգնել Իրանին Մերձավոր Արևելքում լարվածության սրման պայմաններում, դա մեծապես կախված է Թեհրանի սեփական խնդրանքներից. այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, լրագրողներին պարզաբանել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ է պետք Իրանին: Մենք առաջարկել ենք մեր միջնորդական ջանքերը։ Սա կոնկրետ է։ Մենք մեր դիրքորոշումն ենք հայտնել, սա նույնպես շատ կարևոր դրսևորում է, իրանական կողմին աջակցության մի ձև։ Այնուհետև ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչ է պետք Իրանին հիմա», - ասել է Պեսկովը։

tert.am