Foto

Բնակչության 42%-ի կենսամակարդակը 5 տարում չի փոխվել. «ԱՐԱՐ» հիմնադրամի հետազոտություն

«ԱՐԱՐ» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Խաչիկյանը հունիսի 20-ին ներկայացրել է իրենց հերթական հետազոտության արդյունքները: Ըստ այդմ` «Հարցվողների մոտ 59 տոկոսը համարում է, որ Հայաստանի իշխանությունները սխալ արտաքին քաղաքականություն են վարում, 31.5 տոկոսը համարում է, որ վարվող քաղաքականությունը ճիշտ է։ Հարցվողների 9.6 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին», - ասաց հիմնադրամի տնօրեն Արմեն Խաչիկյանը։ Հարցվածների 67․8 տոկոսը համարում է, որ ՀՀ իշխանությունները ներքին սխալ քաղաքականություն են վարում, ընդամենը 25․4 տոկոսն է համարում, որ իշխանությունները ճիշտ քաղաքականություն են վարում։ 6.8 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին։ 



Ըստ հետազոտության արդյունքների` ՀՀ իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը սխալ է համարում 18-34 տարեկանների 64․9 տոկոսը, 35-54 տարեկանների 58.6 տոկոսը, իսկ 55 և ավել տարեկանների 54.1 տոկոսը։ Արմեն Խաչիկյանի խոսքով՝ երևանցիներն են շատ ավելի հակաիշխանական վերաբերմունք ցուցաբերում․ շուրջ 63 տոկոսը նշել է, որ արտաքին քաղաքականությունը սխալ է վարվում։ 


Հարցումները ներառել են նաև հասարակության սոցիալ-տնտեսական վիճակի վերաբերյալ հարցեր։ «Հարցվողների 30 տոկոսը նշել է, որ վերջին տարիներին իրենց սոցիալ-տնտեսական վիճակը բարելավվել է։ Շուրջ 40 տոկոսը նշել է, որ վիճակը նույնն է մնացել, շուրջ 27 տոկոսը նշել է, որ վատացել է իրենց սոցիալական վիճակը»,– ասաց Արմեն Խաչիկյանը՝ շեշտելով, որ ըստ էության, վերջին 5 տարում հասարակության շուրջ 42 տոկոսի մոտ սոցիալ-տնտեսական վիճակն անփոփոխ է մնացել։


Ինչ վերաբերում է ՀՀ տարբեր կառույցների աշխատանքին, ապա ամենամեծ վստահությունը վայելում են ՀՀ Զինված ուժերը և Հայ առաքելական եկեղեցին, համապատասխանաբար 61․7 տոկոս և 59․7 տոկոս։ Ոստիկանության հանդեպ վստահությունը 49 տոկոս է, Կառավարության նկատմամբ՝ մոտ 28 տոկոս, իսկ ԱԺ-ի հանդեպ՝ մոտ 19 տոկոս։ 

Հետազոտությունն ընդգրկել է նաև Հայաստանի ռազմադաշնակցային նախընտրություններին վերաբերող հարցեր։ Հարցվածների 28․4 տոկոսն ասել է, որ Հայաստանը պետք է Ռուսաստանի հետ ռազմական-դաշնակցային հարաբերություններ ձևավորի, 22․2 տոկոսը նախապատվություն է տվել Եվրամիության երկրներին, 21․6 տոկոսը՝ Իրանին, 16 տոկոսը՝ ԱՄՆ-ին, 5․9 տոկոսը՝ Հնդկաստանին։ 3․7 տոկոսը նշել է, որ որևէ երկրի չի տեսնում ռազմական դաշնակցի դերում, իսկ 2․2 տոկոսը դժվարացել կամ հրաժարվել է պատասխանել հարցին։ 


Հարցվածների շուրջ 31 տոկոսը համակարծիք է, որ Ադրբեջանի հետ բանակցությունների միջոցով հնարավոր է երկարատև խաղաղության հասնել, իսկ 68․5 տոկոսը համարում է, որ հնարավոր չէ։ Հարցվածների 62․8 տոկոսը կարծում է, որ առանց Արցախի հարցի կարգավորման չի կարելի խաղաղության պայմանագիր ստորագրել, իսկ 33․5 տոկոսի կարծիքով կարելի է։ Հարցվածների 87․5 տոկոսի կարծիքով Արցախի կորուստը ժամանակավոր է։ Ա.Խաչիկյանը նշել է, որ 2023 թվականի դեկտեմբերի հետազոտությունների ժամանակ այդ թիվը եղել է 77 տոկոս։ «Ի ուրախություն բոլորիս, այս թիվը ավելի բարձրանում է և մարդիկ հավատում են, որ օրերից մի օր մենք պետք է հզորացնենք մեր բանակը և հետ բերենք կորցրածը», - ասել է Խաչիկյանը։


Ադրբեջանի կազմում Արցախի հնարավոր ինքնավարությանը դրական է արձագանքել հարցվածների 23,7 տոկոսը, բացասական՝ 74 տոկոսը։ Հարցվածների մեծամասնությունը՝ 67․4 տոկոսն ասել է, որ արցախցիների վերադարձն Արցախ հնարավոր է Հայաստանի հզորանալու և այն նորից ազատագրելու դեպքում, 11․2 տոկոսի կարծիքով՝ միջազգային անվտանգային երաշխիքներով Ադրբեջանի կազմում ապրելու դեպքում, 8․3 տոկոսի կարծիքով՝ ռուս խաղապահների վերադարձի և նոյեմբերի 9-ի համաձայնագրի երկարացման դեպքում։ Հարցվողների 8 տոկոսը պատասխանել է, որ արցախցիների վերադարձը հնարավոր է միայն շատ հեռու ապագայում Ադրբեջանի բարեփոխվելու դեպքում, իսկ 2․9 տոկոսի կարծիքով՝ որևէ դեպքում հնարավոր