Կիև քաղաքի և Կիևի մարզի վրա հունիսի 23-ի գիշերը Ռուսաստանի Դաշնության զանգվածային հարձակման հետևանքով զոհվածների թիվը հասել է 7-ի. մայրաքաղաք Կիևում զոհվել 6, իսկ Բելոցերկովսկի շրջանում՝ 1 մարդ, հայտնում է dw.com-ը։
Ուկրաինական լրատվամիջոցների տվյալներով՝ Ռուսաստանի հարձակման ժամանակ կիրառվել են անօդաչու թռչող սարքեր, բալիստիկ և թևավոր հրթիռներ: Գրոհը շարունակվել է գրեթե ամբողջ գիշեր։ Նշվում է, որ վնասվել են բնակելի շենքեր, մի քանի տեղ հրդեհ է բռնկվել: