Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող «Հասեկ» ամերիկյան ռազմաբազանհարձակման է ենթարկվել։ Այս մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ընդ որում, նյութում չի նշվում՝ կոնկրետ ովէ գնդակոծել ամերիկյան ռազմակայանը։
Աղբյուրների տվյալներով՝ հարձակումնիրականացվում է ականանետային կրակիկիրառմամբ։ Նշվում է, որ գնդակոծությունից հետո ամերիկյան բազայի գլխավոր մուտքի մոտ անվտանգության խիստ միջոցներ են ձեռնարկվել: