Foto

Ակումբային ԱԱ. «Յուվենտուսը» պարտության մատնեց «Վիդադին»

ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնության G խմբի երկրորդ տուրում Թուրինի «Յուվենտուսը» 4:1 հաշվով առավելության հասավ մարոկկական «Վիդադ Կասաբլանկայի» նկատմամբ՝ տանելով մրցաշարում երկրորդ անընդմեջ հաղթանակը։

Հանդիպման հաշիվը 6-րդ րոպեին բացեց մարոկկական ակումբի պաշտպան Աբդելմումին Բուտուիլը՝ Կենան Յիլդիզի հարվածից հետո անզգուշաբար գրավելով սեփական դարպասը։ Տասը րոպե անց նույն Յիլդիզը կրկնապատկեց հաշիվը, իսկ 69-րդ րոպեին դարձավ դուբլի հեղինակ։ 

«Վիդադի» կազմում միակ պատասխան գոլը խփեց Տեմբինկոսի Լորչը։ Խաղի վերջնական հաշիվը ձևակերպեց «Յուվենտուսի» սերբ հարձակվողը՝ 90+4-րդ րոպեին անվրեպ իրացնելով 11 մետրանոց հարվածը։