Դերասանուհի և հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ինստագրամյան իր էջի սթորի բաժնում արձագանքել է գործարար Սամվել Կարապետյանի կալանավորմանը։ Նա հրապարակել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի գրառումը՝ հավելելով քննադատական ուղերձ։
«Բոլորս ենք գերի էս ազգագործանի ու նրա մանկլավիկ կամակատարների ձեռքում… բոլորս», – գրել է Նազենին՝ ակնարկելով, որ իր կարծիքով, երկրում իրավիճակն արտահայտում է ընդհանուր անարդարության և բռնապետական մոտեցումների խորացում։